hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Պապյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հունվարի 20-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Որպես ըմբշամարտիկ՝ շատ էր ոգեշնչվում իր հաջողություններով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ մարզվել, լինել բնության գրկում, ընկերների հետ խնջույք անել։ Ուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հարգալից էր աղջիկների հանդեպ, հավատարիմ, նվիրված և հայրենասեր։

Երազում էր
Դառնալ պրոֆեսիոնալ սպորտսմեն և բարձրացնել Հայաստանի դրոշը օտար երկրներում։ Ուզում էր բացել սեփական սպորտդպրոց և անձամբ լինել մարզիչ։

Յուրահատկություններ
Ազնիվ և ճշմարտասեր էր։ Ծնողների հանդեպ շատ ուշադիր և հոգատար էր։

Վերջին զրույցը
Մոր հետ զրուցելիս, մայրը խնդրել է, որ մի քիչ հանգստանա։ Նա ասել է․
«Մա՛մ ջան, բա որ ես հանգստանամ, բա՞ տղերքը»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 15-ին Ջրականի հատվածում։