
Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 1-ին։ Զբաղվում էր փականագործությամբ և ավտոմեխանիկայով։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերների հետ շփումը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ծնողների հետ։ Սիրած էակ չուներ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա անկեղծ, մաքուր, պարզ, մարդամոտ, և ընկերասեր անձնավորություն էր՝ բոլորի կողմից սիրված։
Երազում էր
Բանակից վերադառնալուց հետո հոր հետ միասին բիզնես սկսել։
Վերջին խոսքերն էր
«Հեղինակ, ի՞նչ կա, ո՞նց ես, պապայի հե՞տ իս»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Սեպտեմբերի 28-ին Մեխակավանի 128-րդ դիրքում։ Մինչև վերջին շունչը պայքարել է և զոհվել։