hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էմին Սիմոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ճշտապահ, ընկերասեր, կատակասեր, պարզ ու ազնիվ։

Վերջին խոսքերը
Մայրիկի հետ զրույցում նշել է, որ ամեն ինչ լավ է և կարգին, որևէ գանգատ չի ունեցել։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 8-ին, Հադրութ-Ներքին Հանդ հատվածում։ Շրջափակման մեջ է եղել, սակայն չի հանձնվել, մարտնչել է մինչև վերջ և անմահացել։