hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Զավեն Մկրտչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թվականի դեկտեմբերի 8-ին, Արտաշատում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատասիրությունը և ամեն ինչը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Չուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, հասնող և աշխատասեր էր։

Երազում էր
Ունենալ խոհարարական կրթություն և դառնալ խոհարար։

Սիրում էր
Գրել բանաստեղծություններ:

Վերջին խոսքերն էր
Ասել է՝ «Տանում են կրակային», բայց իրականում գնում էին պատերազմ։

Վերջին հերոսական մարտը եղել է
Նռնաձորում։ Ընկերը պատմել է, որ Զավենին առաջարկել են նահանջել, բայց նա ասել է՝ «Ես փախնող տղա չեմ» և մնացել է կռվելու։ Հետո զոհվել է և ընկերը տարել են նրան զորամաս։