hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մելիք Մելիքյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ մարտի 10-ին Շիրակի մարզի Կրասար գյուղում։ Ծառայել է Ագարակում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրական ոգին և հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Շատ էր սիրում երեխաներին և հիմնականում նրանց հետ էր անցկացնում իր ժամանակը։ Ավաղ, ժառանգներ չեն մնացել։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, աշխույժ, կատակասեր, հայրենասեր և իր աշխատանքին նվիրված մարդ էր։

Երազում էր
Գնել սեփական բնակարանը։

Յուրահատկություններ
Շրջապատում տարբերվում էր իր արտաքինով և ներքին հատկանիշներով։

Վերջին խոսքերն էր
«Մա՛մ ջան, մեզ տեղափոխում են ապահով տեղ, ամեն ինչ լավ է լինելու»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 10-ին։ Եղել է ջոկի հրամանատար և դասակի հրամանատարի տեղակալ։ Իր զինվորներին վերաբերվում էր որպես սեփական որդիների։ Զոհվել է եղբայրների հետ միասին։