hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վոլոդյա Էլբակյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Հունա-հռոմեական ըմբշամարտը, իր հաջողություններն ու նվաճումները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների ու համակուրսեցիների հետ, արշավների և հանդիպումների ժամանակ։ Ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, համեստ, ակտիվ, հոգատար, համեստ, խելացի, մեծահոգի։

Երազանքները
Պետական աշխատանք ունենալ կամ սեփական բիզնես հիմնել։

Կարևոր փաստեր
Իր ուժերով կարողացել է ընդունվել Ագրարային համալսարան և անվճար սովորել։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 31-ին ասել է մորը․ «Մա՛մ, ամեն ինչ լավ կլինի։ Եթե ինձ ինչ-որ բան լինի, հանկարծ չնեղվե՛ս, կշարունակես ապրել ինչպես առաջ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 1-ին, Մարտունի 2 դիրքում։ Հերոսաբար ընկել է՝ մինչև վերջ կատարելով դասակի հրամանատարի պարտքը։