
Ծնվել է
1996 թ․ փետրվարի 24-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Հայրենիքի պաշտպանությունը, ծառայությունը, զինվորների հետ անցկացրած ժամանակը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Կատակելով, ընկերների տրամադրությունը բարձրացնելով, կարգուկանոն հաստատելով։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ակտիվ, կատակասեր, ընկերասեր, նվիրված, ով դժվար պահին միշտ կանգնած էր կողքիդ։
Երազանքները
Համալրել զինվորական շարքերը, ամուր պաշտպան կանգնել հայրենիքին։
Կարևոր փաստեր
Մեծ նվիրումով ծառայում էր, իր պարտքն էր համարում հայրենիքի սահմանների պաշտպանությունը։
Վերջին զրույցը
Ընկերոջ թաղման ժամանակ, նրա հետ եկած զինվորը ծնողներին ասել էր․
«Դուք շատ ուժեղ որդի ունեք, դեռ շատ եք լսելու նրա մասին ու հպարտանալու»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 2-ին, Մարտունու շրջանի Ննգի գյուղում։ Հրետակոծության տակ մնալով՝ որոշել էր անցնել թշնամու թիկունք՝ սնունդ գտնելու համար։ Դիմակայել է, կռվել մինչև վերջ։