hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Ավանեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 15-ին ԼՂՀ, Մարտունու շրջանի Ավդուռ գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Բնությունը, ընտանիքը, ընկերները, շրջապատը։ Դաշտերը նրա հանգստի անկյունն էին, որտեղ լցվում էր ուժով։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, խիզախ, լավատես։ «Փոքրին սիրել գիտեր, մեծին՝ հարգել», ասում են նրա մասին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Բնության գրկում հանգստանալով ու վերականգնվելով։

Երազանքները
Տուն գնել։

Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 26-ին զանգեց մորն ու ասաց․ «Չէ՛, մա՛մ ջան, դուք մի՛ եկեք, քիչ է մնացել, ես կվերջացնեմ ու կգամ… Լա՛վ, մամ, ես գնում եմ, հետո կզանգեմ, ձեզ լա՛վ նայեք»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ սեպտեմբերի 29-ին ԼՂՀ Թալիշ գյուղի մոտ, երբ հրամայվել էր նահանջել։ Նա ու իր մարտական ընկերները չեն ենթարկվել՝ մնալով ու կռվելով մինչև վերջին շունչը։