
Ծնվել է
1994 թ․ նոյեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։
Աշխատանքն էր նրան ոգեշնչում
Այնտեղ էր գտնում իր առաքելությունը, աճելու հնարավորությունը։
Մարդկային կապերը
Ժամանակն անցկացնում էր ընտանիքի հետ՝ նրանց ներկայությամբ էր լրացնում օրվա ջերմությունը։
Բոլորն ասում են
«Շատ լավ մարդ էր», բարի, հասնող, միշտ պատրաստ օգնելու։
Երազանքները
Նպատակ ուներ հասնել մեծ նվաճումների իր աշխատանքում։ Ապագան տեսնում էր աճի մեջ։
Հատկություններ, որ հիշվում են
Մաքրասեր էր, ուշադիր, կարգապահ՝ մանրուքների հանդեպ բծախնդիր։
Վերջին խոսքերը մորը
-Լա՛վ նայեք ձեզ, ամուր եղեք, իմ վրա հույս չդնեք, պինդ մնացե՛ք…
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 1-ին, Մարտունիում։