Ծնվել է
1981 թվականի հունիսի 9-ին Տավուշի մարզի Շամշադինի շրջանում։
Կյանքում ամենամեծ ուժն ու ոգեշնչումը հայրենիքն էր
Նրա համար ծառայությունը պարզապես պարտք չէր, այլ իր կյանքի կարևորագույն առաքելությունը։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Երեխաների հետ։ Նրա հոգատարությունն ու ջերմությունը հատկապես նկատելի էին երեխաների հետ շփվելիս։
Ընկերները հիշում են նրան որպես
Ուրախ, հայրենասեր և կենսուրախ մարդ։
Սիրում էր երգել ու պարել
Ուներ բարձր երաժշտական ունակություններ՝ նվագում էր ակորդեոն և դաշնամուր։
Ամենամեծ երազանքն էր
Տեսնել ազատ ու անվտանգ հայրենիք, որտեղ այլևս վտանգ չի սպառնում հայրենի հողին։
Հայտնի էր իր բացառիկ ուժով ու դիպուկությամբ
Կարողանում էր մի ձեռքով բարձրացնել ծանր զենք և կրակել, իսկ զինակիցները պատմում էին նրա անսովոր ֆիզիկական ուժի մասին։
Վերջին զրույցը կնոջ հետ
Զրույցի ընթացքում հայտնել է, որ վիրավոր է, բայց շարունակելու է մնալ իր դիրքում։ Հաճախ ասում էր. «Պինդ կացեք, լավ է լինելու…»։
Նա հետախույզ-դիպուկահար էր
Զինակիցներին հետ է ուղարկել՝ պահելով թիկունքը, և այդ մարտում հերոսաբար զոհվել է։ Տիրապետում էր «Սև նետ» (Black Arrow) դիպուկահարական զենքին:
Մերժել էր Երևանում բնակարան ստանալու և ՊՆ-ում աշխատելու առաջարկը
Ընտրելով մնալ իր գյուղում և պաշտպանել հայրենի սահմանները։
Վերջին մարտը
2020 թվականի հոկտեմբերի 5, Ջրական: