
Ռազմիկ Եղոյան
2020 թ.
Կենսագրություն
Ծնվել է
1987 թ․ օգոստոսի 17-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Նրան ոգեշնչում էր
Ընտանիքն ու սահմանին կանգնած ընկերները։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, հանգիստ, խաղաղասեր։
Երազանքները
Խաղաղություն լինի, բոլորը լավ ապրեն։
Վերջին խոսքերը
«Ես գնում եմ, պա՛պ ջան, ու ես պիտի պաշտպանեմ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 20-ին, Սանասարում։ Վիրավոր վիճակում շարունակեց պայքարը մինչև վերջին շունչը։ Չնահանջեց, մնաց իր դիրքում՝ մինչև հավերժություն։