
Ծնվել է
1970թ. հունիսի 21-ին, Լենինականում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաներն ու հայրենիքը։ Նա շատ հայրենասեր էր։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Դրական, ընկերասեր, խելոք ու բոլորին հասնող մարդ էր։
Յուրահատկություններ
Չափազանց պատասխանատու էր, ամեն ինչը տեղը տեղին էր անում:
Վերջին զրույց
Սեպտեմբերի 27-ին զանգել էր ընտանիքին ու հայտնել, որ պետք է գնա պատերազմ: Չնայած ֆիզիկական վնասվածքներին ու ընտանիքի պնդումներին, որ չգնա, նա որոշել է գնալ։
Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտակերտում։ Նա միշտ եղել է ուժեղ և խիզախ մարտիկ։ Մարտի դաշտում, արկի պայթյունից առաջ, հասցրել է փրկել 18-ամյա զինվորի կյանքը՝ նրան քաշելով փոսի մեջ, իսկ ինքը զոհվել է պայթյունի բեկորից։