
Ծնվել է
1989 թ․ սեպտեմբերի 16-ին Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Գրքեր կարդալը, կրթության ու գիտելիքի տարածումը, որոնք համարում էր իր կյանքի առաքելությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Գրականության աշխարհում, ուսուցչությամբ զբաղվելով և իր գիտելիքները փոխանցելով։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հոգատար, բոլորին հասնող, անսահման նվիրված ու հայրենասեր անձնավորություն։
Երազանքները
Կրթության միջոցով փոխել մարդկանց մտածողությունը, թողնել իր գրական ժառանգությունը, ստեղծել իր տոհմի տոհմածառը։
Ստեղծագործություններ
Հեղինակն է «Լռության փոխարեն» գրքի, որտեղ իր մտորումներն ու զգացմունքներն են՝ հայրենիքի, սիրո ու կյանքի մասին։
Վերջին զրույցը
«Շատ հոգնած եմ, բայց խնդրում եմ, կզանգես»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 8-ին, Մարտունու Ղուրոզուխ կոչվող հատվածում։ Նա զոհվեց՝ փորձելով փրկել իր ընկերոջ կյանքը՝ հատուցելով սեփական կյանքով։