
Ծնվել է
1988 թ․ ապրիլի 20-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր
Կյանքը սիրող, առույգ ու դրական մարդ էր։ Սիրում էր սպորտային մեքենաներ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Սպորտային մեքենաներ վարել, իր ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնել։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բոլոր հարցերին ճիշտ լուծում էր տալիս, աջակցում ու ոգեշնչում էր մերձավորին։ «Ամեն ինչ կանցնի», ասում էր միշտ՝ մխիթարելով ուրիշներին։
Երազանքները
Բնակարան գնել, կազմել ընտանիք։
Վերջին խոսքերը
Մինչ մեքենայով Գորիս ճանապարհվելը, հարցրեց մորը․ «Մա՛մ, եղբորս երեխան ե՞րբ է ծնվելու»։ Մայրը պատասխանեց․ «Երբ դու գաս, տղաս»։ Երեխան ծնվեց նույն օրը, երբ Լևոնը զոհվեց։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 17-ին, Այգեպարի մոտ։ Սահման գնալու ճանապարհին անմահացավ։