
Ծնվել է
1991 թ․ օգոստոսի 2-ին Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Բանաստեղծություններ գրելը, հայրենի գյուղը, բնությունը և հայրենիքը։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ բարի, կամեցող, դրական ու երջանիկ մարդ էր, ում սրտում կար սեր դեպի ընտանիքը, ընկերները և հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրում էր ստեղծագործել, թափառել բնության մեջ։
Ստեղծագործությունները
Գրել է բանաստեղծություններ։
Երազանքները
Բնակարան գնել, գյուղական տան վերանորոգումն ավարտին հասցնել։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 9-ին, երբ գնում էր Լեռնային Ղարաբաղ, մայրը խնդրել էր, որ չգնա, իսկ նա պատասխանել էր․ «Մա՛մ, եթե ես չգնամ, բա էլ ո՞վ։ Ախր եղբայրս էլ է այնտեղ, ու նրա նման շատ տղաներ…»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Կարմիր Շուկայի հատվածում, որտեղ նա զոհվել է որպես հերոս։ Հրետանավոր էր։