
Ծնվել է
1980թ. դեկտեմբերի 8-ին, Շուշիում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երեխաները և իր սիրելի Շուշին։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Բարի, կամեցող, բոլորին հասնող և մեծ հարգանքով մարդ էր։
Երազում էր
Տեսնել իր երեխաներին առողջ, կրթված, և միշտ ապրել իր սիրելի քաղաք Շուշիում։
Վերջին զրույց
Ընտանքիքի հանգստության համար, ասում էր, որ ամեն ինչ իրենց մոտ լավ է, չնայած լուրերով տարածված վատ տեղեկություններին: Վերջին զրույցի ժամանակ կատակով ասել է, որ ճագար է որսում, իսկ կինը հարցրել է՝ «երկու ոտանի՞» (հղում անելով թուրքերին), նա պատասխանել է՝ «ոչ, իսկական ճագար», և կես ժամ անց զոհվել է։
Վերջին հերոսական մարտը եղել է
Շուշիի մատույցներում։