hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Լեվոն Եղիազարյան
2021 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ մայիսի 21-ին Արմավիրի մարզի Շենավան գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Ուսումը, նոր գիտելիքներ ձեռք բերելը, ծառայությունը խաղաղապահ զորքերում։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Կենսուրախ, բարի, կամեցող մարդ էր, ով մեծ սիրով և հարգանքով էր վերաբերվում ընտանիքին ու ընկերներին։ Նրա համար առաջնային էին ծնողները և եղբայրները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրում էր սովորել, ինչ-որ նոր բան հայտնաբերել, ինչպես նաև ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ։

Երազանքները
Ճամփորդել ԱՄՆ-ում, ամենալավն ստեղծել իր եղբայրների համար։

Վերջին խոսքերը
Ծնողները խնդրել են, որ չգնա, իսկ նա ասել է․
«Չէ, պա՛պ, ո՞նց չգնամ, բա տղերքը մնացել են այնտեղ մենակ…»։

Վերջին հերոսական մարտը
2021 թ․հունվարի 15-ին, Քարվաճառում։ Վիրավորվելուց հետո ապաքինվել էր, բայց վերադարձել էր մարտի դաշտ՝ շարունակելու կռիվը՝ հանուն զինվորների և հայրենիքի։ Ստացել է մեդալներ ու պատվոգրեր։