
Ծնվել է
2001 թ․ հուլիսի 15-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Այն փաստը, որ գնում էր ծառայության՝ հայրենիքը պաշտպանելու։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Համեստ, խելացի, հասկացող, հասուն մտածելակերպի տեր էր, փակ և հարգալից երիտասարդ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Նա շատ կապված քրոջ հետ։ Սիրում էր սպորտով զբաղվել։
Երազանքները
Ընդունվել Ճարտարապետական համալսարան և ունենալ իր սեփական բնակարանը։
Կարևոր փաստեր և սովորություններ
Միշտ կենտրոնացած իր նպատակների վրա։
Վերջին խոսքերը
Գյուղը լքելուց մի քանի օր հետո զանգել է․ «Մա՛մ, Մարտունին ռմբակոծում են, հո ձեզ բան չի՞ եղել»։ «Չէ, բալես, եթե բան էլ լինի, չեմ վախենա, ուժեղ զինվորի մամա եմ, դրանից ա»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11-ին, Հադրութում։