
Ծնվել է
1997 թ․ օգոստոսի 2-ին Երևանում։
Նրան ոգեշնչում էր
Հայրենիքը պաշտպանելը և հայրենիքին ծառայելը։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերական շրջապատում նրան հաճախ անվանում էին «Ճուտ»։ Աշխույժ, ընկերասեր, միշտ պատրաստ օգնելու և աջակցելու։ Ծնողներին շատ էր հարգում ու սիրում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Նա նաև ուներ սիրած էակ։
Երազանքները
Աշխատում էր ամեն ինչի հասնել իր ուժերով և ծառայության ընթացքում հասավ զինվորական բարձր կոչման։ Վերջին շրջանում երազում էր պատերազմում հաղթել։
Կարևոր փաստեր և սովորություններ
Կատակասեր էր, սիրում էր ուրախացնել շրջապատող մարդկանց և հոգ տանել նրանց մասին։ Եռամարտի 2019 թվականի աշխարհի չեմպիոն էր։
Վերջին խոսքերը
Սահմանում ծառայության գնալուց առաջ, զանգել է և ասել․ «Մա՛մ, գնում եմ, քեզ լա՛վ կնայես, շատ եմ սիրում քեզ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 18-ին, Ջրականում։ Պայքարել է մինչև կյանքի վերջին շունչը։