
Ծնվել է
1987 թ․ դեկտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Տուն կառուցելը և զավակների մեծանալը։
Ընտանեկան կապը և հիշողությունները
Ժամանակ էր անցկացնում ընտանիքի և երեխաների հետ՝ խաղալով և ուրախանալով։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Նկարագրում էին որպես հայրենասեր, սիրված ու հարգված մարդ, որն ասում էր․ «Ջրականը Արցախի սիրտն է»։
Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր երեք որդի ունենալ և նրանց հայրենասիրությամբ դաստիարակել։
Վերջին խոսքը
Զանգել էր մայրիկին ու ասել․ «Մա՛մ ջան, ձեզ լավ կնայեք, ամեն ինչ լավ է»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 20-ին, Ջրականում։ Երկու ժամ պայքարից հետո դուրս է բերել 6-7 զինվոր, հետո վերադարձել է դիրքեր և զոհվել։