hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Ռեվազյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։

Նրան ոգեշնչում էր
Քչախոս էր, բայց՝ կյանքով լի։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ կամ փոքր եղբոր հետ գնալ ֆուտբոլի դասերի։
Ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հայրենասեր, ընկերասեր, ծնողասեր, ազնիվ, օգնող, համեստ, խելացի, զուսպ մարդ։

Երազանքները
Սովորել և հասնել իր նպատակներին։

Վերջին խոսքերը
Մայրիկին է զանգել և ասել․ «Հա՛, մա՛մ ջան, զգույշ կլինեք, դուք միայն աղոթեք Աստծուն ինձ համար»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 4-ին, Քարինտակ հատվածում։ Կրկնակի կամավորագրվել է, որպեսզի մասնակցի պատերազմի ռազմաճակատում։ Ընկերոջը չի թողել մենակ։
Միշտ ասում էր․ «Չենք եկել նստելու, այլ եկել ենք պայքարելու»։