hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ օգոստոսի 27-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Նրան ոգեշնչում էր
Ուսումը և իր հաջողությունները։
Շատ էր սիրում առաջինը լինել։

Սիրում էր
Սպորտով զբաղվել։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Պարտաճանաչ, կազմակերպող, խելացի։

Երազանքները
Ցանկացած բնագավառում առաջինը լինել։

Կարևոր փաստեր
Սովորել է մի քանի համալսարաններում։

Վերջին խոսքերը
Ասել է․ «Ես դժվար կարողանամ գալ տուն, եղբա՛յրս, մայրիկին ու հայրիկին լա՛վ կնայես»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 14-ին, Ջրականում։ Մինչ այդ օրը շատ շրջափակումների մեջ են եղել, բայց ճիշտ մարտավարության շնորհիվ՝ առանց որևէ զոհի, դուրս են եկել։
Ոչնչացրել է թշնամու սպառազինությունը։