hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սարգիս Մանուկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ մայիսի 1-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Նրան ոգեշնչում էր
Հոր աջակցությունը՝ իր աշխատանքով ոգեշնչվող։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հասնող, օգնող, քչախոս, բարի, նվիրված և պայքարող։

Երազանքները
Դառնալ զինվորական։

Վերջին խոսքերը
Մայրն ասել է․ «Սարգի՛ս, թո՛ղ, արի տուն»։ «Մա՛մ, բա որ գամ տուն, ո՞վ ա պահելու մեր սահմանը»։ Ծնողներին հուսադրել է, որ ոչինչ չկա։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 21-ին, Հադրութ-Ջրական հատվածում զոհվել է։ Մինչ այդ, սեպտեմբերի 28-ին վիրավորվել է ոտքից, սակայն մնացել է իր զինվորների կողքին և շարունակել կռվել։ Հոկտեմբերի 20-ին ստացել է հերոսի կոչում, քանի որ դուրս է բերել զինվորներին շրջափակումից։ Պայքարել է մինչև վերջին շունչը։ Մտել էր թշնամու տարածք և ոչնչացրել նրանց սպառազինությունը։