
Ծնվել է
1988թ. նոյեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Ասկերան քաղաքում։
Սիրում էր կյանքը
Իսկ ամենամեծ ուրախությունը երեխաներն էին։
Ժամանակն անցկացնում էր
Եղբայրների ու ընկերների հետ՝ սիրո, ուրախության մեջ։
Հիշողություններում
Ընկերներն ասում էին՝ «էդքան լավ տղա չկար»։ Նստում էին, խոսում ու հիանում։
Երազանքները
Ուզում էր ամուսնանալ, առանձին տուն ունենալ։
Բնավորության նրբությունները
Անսահման բարի էր, աշխատասեր, ուրախ։ Զվարճանալը կյանքի ձև էր դարձրել։
Սիրում էր նկարել
Նկարում էր՝ հոգու լռությունն էր արտահայտում գույներով։
Վերջին խոսքը սեպտեմբերի 27-ին
Մորն ասաց. «Լավ կնայես քեզ, շորերիս ձեռք չտաս, միգուցե հետ գամ»։
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 1, Թալիշ։