
Ծնվել է
1998 թ․ հոկտեմբերի 6-ին Մարտունու շրջանի Ավդուռ գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Ինչ-որ մեկին օգնելը, կապ չուներ, ճանաչում էր այդ մարդուն, թե՝ ոչ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, հարազատների հետ։ Օրվա կեսը իրենց հետ էր անցկացնում, մյուս կեսը՝ պատրաստվում ու գնում էր ընկերուհու մոտ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բոլորը սիրում ու հարգում էին նրան։ Փոքրամարմին էր, բայց իր մեջ այնքան մեծություն ու բարություն կար, որ միշտ ասում էին․ «Որտեղի՞ց այդ փոքրամարմին տղայի մեջ այդքան եռանդ ու մեծ հոգի»։ Իր խառնվածքով ու պահվածքով օրինակ էր շատերի համար։
Երազանքները
Ասում էր․ «Ես ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար»։
Ամուսնանալ, երեխա ունենալ։ Ուզում էր, որ երեխան իրեն նմանվեր բարությամբ ու մեծ հոգով։
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Ամեն պարագայում ծիծաղում էր, որպեսզի ստեղծի ջերմ մթնոլորտ՝ անգամ այն իրավիճակներում, երբ ուրիշները գուցե լռեին կամ տխրեին։ Իր ծիծաղով նա կարողանում էր բոլորին վարակել և իրավիճակը լիցքաթափել։
Վերջին զրույցը
Ողջ ընտանիքի հետ հուզված զրույցի ընթացքում ասել է․ «Այո՛, հաղթելու ենք ու կհասնենք նպատակին, մի բան լինի, հենց քեզ կզանգեմ»։ Եղբայրը փորձել է հուսադրել, բայց նա ավելի է լրջացել ու ասել է․ «Մի՛ ասա նման բան, կանջատեմ հեռախոսը»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 1-ին, Մարտունի քաղաքի մատույցներում գտնվող «Կաքավաձոր» կոչվող տարածքում։ Պատերազմ էր մեկնել որպես հրետանավոր։ Զոհվել է անօդաչու սարքի հարվածից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։