
Ծնվել է
2001 թ․ փետրվարի 14-ին, Հրազդանի Ջրառատ թաղամասում, մի ընտանիքում, որտեղ նրան դեռ մանկուց սովորեցրել էին սրտացավություն ու պատասխանատվություն։
Ապրում էր զինվորականի կյանքով դեռ դպրոցից
Անդամագրվել էր սկաուտական շարժմանը, երկրապահներին։ Բանակը դարձավ իր մեծ սերը, որտեղ նա դարձավ կրտսեր սերժանտ։
Միշտ նպատակասլաց ու ինքնուրույն
Ավարտել էր քոլեջը կարմիր դիպլոմով, ընդունվել համալսարան՝ միանգամից երկրորդ կուրս։ Ուսմանը զուգահեռ աշխատում էր։
Մեծ սիրտ ու մեծ հումոր
Նրա անունն անգամ ժպիտ էր բերում մարդկանց։ Լուսավոր էր, հասուն, փոքրերի հետ՝ փոքր, մեծերի՝ մեծ, իսկ ամեն ինչին նայում էր ժպիտով։
Դու կղեկավարես ֆինանսները, ես՝ ամբողջ բիզնեսը…
Ասում էր եղբորը։ Օրը մի բիզնես գաղափար ուներ եղբոր հետ։
Մայիսի 9-ը
Իր տոնն էր․ սիրով հագնում էր համազգեստն ու կանգնում հայրենական պատերազմին նվիրված հուշահամալիրի պատվո պահակախմբում։ Հիմա նա ընդմիշտ է պատվո պահակ։
Զոհվելուց 2 ժամ առաջ էր զանգել ու կատակել
«Մազերս այնքան երկարել են, լցվում է բերանս» ծիծաղով ասել էր մորը։ Հոկտեմբերի 27-ն էր։
Ամեն ինչ լավ է…
Ասում էր անգամ հրետակոծության տակ։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 27։ Զինակիցներին խաղաղությամբ ու ժպիտով էր լցնում՝ անգամ հրետակոծության տակ ասում էր « »։