hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Միսակ Մկրտչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ սեպտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նորավան թաղամասում։

Նրան ոգեշնչում էր
Բարին ու դրականը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հայրիկի հետ։
Ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, հանգիստ, խորագետ, կիրթ և զարգացած։

Երազանքները
Լավ նկարիչ և ներքին հարդարման դիզայներ դառնալը։ Գնալ Իտալիա և բացահայտել այն իր համար։

Վերջին խոսքերը
«Ամեն ինչ լավ է լինելու, ու ես վերադառնալու եմ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 22-ին։ Հերթափոխի ժամանակ մնացել է ընկերների կողքին և նույն գիշեր զոհվել։ Մինչ այդ փրկել է 18-ամյա զինվորի կյանքը, ծածկելով նրան իր մարմնով։ Այնուհետև մի ամբողջ վաշտ է փրկել, հրամանատարին ասել է, որ վաշտը հանեն խրամատից։ Զինվորների դուրս գալուց հետո խրամատները ռմբակոծվել են։