hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աշոտ Արզումանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի, Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Իր ընտանիքը, նրանցով էլ հպարտանում էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի հետ։ Սիրում էր հավաքույթներ կազմակերպել։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Դիմացկուն, չէր բարձրաձայնում իր ցավը կամ իր թույլ կողմերը։ Քաջ, հպարտ, առաջնորդ, ուրախ էր ու ուրախացնող, աջակցող։ Հարգալից, ուներ կազմակերպչական կարողություններ։ Հյուրնկալ էր ու ազգասեր։ Հպարտ էր, որ ապրում էր Հայաստանում։ Շատ մաքրասեր էր ու ազնիվ։ Սուտը ատում էր։ Պարզ հոգի ուներ ու մաքուր սիրտ։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 1-ին զանգել է։ Մայրն ասել է․ «Բալե՛ս, խնդրում եմ, մենակ զանգի՛, ասա՛, որ լավ ես, ինձ ուրիշ բան պետք չի»։ Պատասխանել է․ «Հա՛, մա՛մ ջան, բոլորդ լա՞վ եք, լավ նայեք ձեզ, մա՛մ ջան»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին, Ջրականում։ Օգնության է հասել ընկերներին, սակայն այնպես է ստացվել, որ ինքն էլ է զոհվել բոլորի հետ։