
Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 13-ին Լոռու մարզի Արևաշող գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Ամեն ինչն էլ կարող էր նրան որգեշնչել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ծնողների և եղբայրների հետ։ Ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հարգող, օգնող, ընկերասեր, աջակցող, դրական։ Մայրիկին շատ էր սիրում և հարգում։
Երազանքները
Ձգտում էր ծառայել ու ասում էր․ «Տղան պետք է ծառայի», ուզում էր ավարտել, ապա շենացնել իր տունը։
Վերջին խոսքերը
Ամեն օր զանգել է մորը։ Հոկտեմբերի 24-ին զանգել է ուշ երեկոյան, ասել․ «Հա՛, մա՛մ ջան, լավ եմ, հետո կզանգեմ»։ Ու դա եղավ նրան վերջին զանգը։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 25, Մարտունի-Հադրութ ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից զոհվել է։ Եղել է սերժանտ։