
Ծնվել է
2001 թ․ հունվարի 31-ին Կոտայքի մարզում։
Նրան ոգեշնչում էր
Ընկերները, մայրը, Գարեգին Նժդեհը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, նաև՝ սովորելով։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Սիրված ու հարգված, նրան «Փոքր Մոնթե» էին անվանում։
Երազանքները
Մայրիկին լավ պահել, տեսնել Ֆրանսիան։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 17-ի առավոտյան զանգել է տուն, մոր խնդրանքներին պատասխանել․ «Մա՛մ ջան, ի՞նչ փախչել, ա՜խ, մամ ջան, ո՞նց թե փախչեմ, գամ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 17-ին, Հադրութում։ Ծանր տեխնիկայի պատասխանատու էր եղել։ Չի լքել սահմանը՝ նույնիսկ վիրավոր ժամանակ։