
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Շրջապատի մաքրությունը և գրագիտությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մայրերի և քույրերի հետ, ուսուցիչների հետ զրուցելով, գրելով և խմբագրելով տարբեր նյութեր, կարդալով հայ գրականություն։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Կենսուրախ, ժպտերես, հայրենասեր։ Սիրում էր բույսեր մշակել։
Երազանքները
Սովորել ռեժիսուրայի, ապա պատմության ֆակուլտետներում։
Ստեղծագործություններ
«Չասված խոսքեր» լրագիր, գրել է հոդվածներ, խմբագրել թերթեր։
Վերջին խոսքերը
Հաղորդագրություն է գրել քույրիկին, որ իրեն տանում են Մարտակերտ, սակայն ուղղությունը կտրուկ փոխվել է, գնացել են Մատաղիս, ու այդ պահից կապը կորել է։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 2-ին Մատաղիսում։ Սերժանտ էր։ Շրջափակման մեջ են եղել, չեն կարողացել դուրս գալ, զոհվել է իր հրամանատարների հետ։