hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ալեք Ղուկասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997 թ․ մարտի 20-ին Շիրակի մարզի Թորոս գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Ամեն ինչը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Նվիրված, համախմբող, ընկերասեր, օգնող։ Ընկերները նրան «Արջ» էին ասում։ Ասվածային ժպիտ և աչքեր ուներ։

Երազանքները
Հայտնի դերասան դառնալ։

Վերջին խոսքերը
Չի եղել տեղեկություն նրա մասին մինչև դեկտեմբեր ամիս։ Զանգել է մորը, ասել․ «Մա՛մ, դու ինձնից նկար ունե՞ս։ Չէ՞, դե, կուղարկեմ»։ Այնուհետև զանգել է եղբորը․ «Եղբա՛յր, ծնողներիս կասե՛ս, որ նրանց շատ եմ սիրում, վիրավոր եմ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ սեպտեմբերի 27-ին, Ջրականում։ Մարտնչել է մինչև վերջին շունչը։