hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդգար Տոնականյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի հունվարի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։

Ամենամեծ ոգեշնչումն արվեստն էր
Սիրում էր ստեղծել, պատկերել աշխարհը իր աչքերով և գույներով պատմել այն, ինչ զգում էր սրտում։ Արվեստը նրա համար պարզապես զբաղմունք չէր, այլ հոգու լեզու։

Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։ Այդ պահերը նրա կյանքի ամենաթանկ հիշողություններն էին։

Ընկերները նրան հիշում են որպես
Բարի, խելացի և ընկերասեր մարդ։ Նա միշտ պատրաստ էր օգնել և երբեք չէր անտեսում ուրիշի խնդրանքը։

Նպատակներ, որ մնացին անկատար
Ավարտել ուսումը, դառնալ իր գործի գրագետ մասնագետ, ամուսնանալ և ունենալ մեծ ու երջանիկ ընտանիք։

Նրա մեծագույն սերը նկարչությունն էր
Ստեղծել էր բազմաթիվ նկարներ, բացել իր անհատական ցուցահանդեսը։

Վերջին խոսքերը հայրիկին
«Մի՛ արի իմ հետևից, ես կգամ, մի՛ անհանգստացի…»։

Դիպուկահար էր
Բազմիցս կարողացել էր վնասազերծել հակառակորդին՝ պաշտպանելով իր հայրենի հողը:

Վերջին մարտը
2020 թվականի հոկտեմբերի 21, Հադրութ: