
Ծնվել է
1984թ. մարտի 17-ին, Մարտունու շրջան, Բերդաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և դասավանդելը: Դպրոցում մեծ սիրով պատմություն էր դասավանդում: Աշխատանքը շատ էր ոգևորում նրան:
Երազում էր
Ավարտին հասցնել Մարտունիում գնած կիսակառույց տունը և լիարժեք տուն ունենալ:
Յուրահատկություններ
Աշխատանքի ու հատկապես պատմությաւն հանդեպ մեծ նվիրվածությունը։
Վերջին զրույց
Ընտանիքի հետ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 5-ին. Ասել է, որ հարմար չէ և հետո կզանգի, բայց այդպես էլ չի զանգել։
Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտունու դիրքերում։ Նա վիրավորվել է, բայց հրաժարվել է գնալ հիվանդանոց, ասելով, որ պետք է մնա իր ընկերների կողքին։ Հետո համոզելով, նրան տարել են հիվանդանոց, սակայն նա արդեն շատ արյուն էր կորցրել: