hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գավրուշ Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ մայիսի 6-ին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Ծնողները, իր կատարած բարությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի անդամների հետ։ Հավանաբար ուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հավատարիմ, ճշմարտախոս, հարգված ու սիրված։

Երազանքները
Պատերազմի դաշտից տուն վերադառնալ։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 2-ին զրուցել է բոլորի հետ, ասել․ «Ես լավ եմ, դուք ձեզ լա՛վ նայեք, չէ՛, պա՛պ ջան, պետք չի գալ ինձ տեսնելու»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 3-ին, Հադրութում։ Խոցել է թշնամու 3 տանկ, փրկել ընկերների կյանքը։ Թշնամու գոտուց դուրս է բերել զոհվածների դիերը։