
Ծնվել է
2001 թ․ մարտի 15-ին ՌԴ Վլադիկավկազ քաղաքում։
Նրան ոգեշնչում էր
Ամեն լավ և դրական փոփոխությունից ուրախանում էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հումորով, բարի, քչախոս։
Երազանքները
Երազում էր տեսնել մայրիկին, քանի որ հորաքույրն էր իրեն մեծացրել։ Ունենալ ոսկյա շղթա, մատանի, ավտոմեքենա։
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Ամեն առավոտ քաղցրավենիք էր ուտում։ Սիրում էր գնել հասարակ եղունգկտրիչներ։
Վերջին զրույցը մայրիկի հետ
Հոկտեմբերի 23-ին էր զանգել։ Կողքից լսվել էին կռվի ձայները։
- Լա՞վ ես, մա՛մ։
- Լավ, բալե՛ս։ Ի՞նչ կուզես՝ քեզ համար գնեմ։
- Գնա՛, ինչ ուզում ես՝ գնի՛, մա՛մ ջան։
Վերջին խոսքը
Մամային լավ նայեն, ես այլևս հետ չեմ գալու…
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 24-ին, Ֆիզուլիում։ Մարտնչել է նաև Ջրականում։ Հոկտեմբերի 3-ի կեսօրին իրենց զորքը շրջափակման մեջ է հայտնվել, սակայն կարողացել է զինակիցներին դուրս բերել անվտանգ վայր։ Եղել է դիպուկահար։ Ստացել է լեյտենանտի կոչում և դարձել դիպուկահարների դասակի հրամանատար։