hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վիգեն Օհանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ ապրիլի 18-ին ԼՂՀ, Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Բարի գործեր կատարելը և մարդկանց օգնելը։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բոլորը խոսում են նրա բարության մասին՝ հոգատար, ազնիվ և սիրալիր, ուներ հումորի զգացում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և փոքր երեխաների հետ։ Նա նաև ուներ սիրած էակ։

Երազանքները
Եթե Վիգենը լիներ ամենակարող, նա բոլորի մեջ բարություն կներարկեր, իսկ աշխարհում պատերազմներ չէին լինի։ Նա ասում էր․ «Եթե ես լինեմ հայրիկ, ապա կլինեմ ամենալավ հայրը»։

Կարևոր փաստեր և սովորություններ
Մաթեմատիկան և սպորտով զբաղվելն իր մոտ լավ էին ստացվում։

Վերջին խոսքերը
Վիգենը մայիսի 25-ին զրուցել էր մայրիկի հետ՝ դեմառդեմ։ Սեպտեմբերի 25-ին երեք եղբայրներով գնացել էին պատերազմ։ «Մա՛մ, բա ո՞վ է պաշտպանելու մեր երկիրը, ամեն ինչ լավ է, հասել եմ»․ ասել էր վերջին խոսքերը։ Հոկտեմբերի 7-ին զանգել էր վերջին անգամ ու ասել, որ լավ է։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 9-ին, Ջրականում, Թոզարանում, որ իր կամքով է գնացել մի խումբ կամավոր հրետանավորների և հրամանատարների հետ։ Իր չորս ընկերների հետ ոչնչացրել է թշնամու զինտեխնիկան։