hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռոման Բաբայան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ․ հունվարի 28-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Աշխատանքը լավ կատարելը, կենդանիները, բնությունը, հայրենիքն ու երեխաները։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի և կամեցող։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ և բնության գրկում։ Շատ սիրում էր Շուշին բացահայտել իր համար։

Երազանքները
Ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։

Կարևոր փաստեր և սովորություններ
Կենդանիներ շատ էր սիրում, հատկապես՝ նապաստակներ։

Ստեղծագործություններ
Շատ էր սիրում բանաստեղծություններ գրել։

Վերջին խոսքերը
«Գոհար, ամեն ինչ լավ է լինելու, Շուշին հե՛տ ենք բերելու»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 15-ին, Շուշիում։ Նոյեմբերի 6-ից կապը կորել էր։ Հնարավորություն էր ունեցել դուրս գալու, սակայն մնացել էր դիրքերում։