
Ծնվել է
1970թ․ օգոստոսի 23-ին Ադրբեջանի Հորադիս քաղաքում։
Կյանքի ամենամեծ ուրախությունը
Ընտանիքն էր, հատկապես թոռնուհու ներկայությունը։
Նվիրված էր ընտանիքին`
Ապրելով հանուն զավակների ու նրանց ապագայի։
Բնավորությամբ
Հայրենասեր, ընկերասեր, բարեկամասեր, բարի ու հասնող մարդ էր՝ լուռ բայց հաստատակամ։
Երազում էր
Զավակներին կրթության ճանապարհով տանել ու հիմնել սեփական բիզնես։
Ինչ լավ ա, որ քո պես տղա ունեմ մեջքիս հետևում… Արխային եմ…
Ասել է վերջին զանգի ժամանակ: Աղջկան իր տղան էր համարում որպես առաջնեկ։
Վերջին մարտը
2020թ․ նոյեմբերի 1-ին՝ Մաջկալաշենում, Ամարաս վանքի մոտ, վիրավոր վիճակում օգնում էր մյուսներին։
Պարգևները
Պարգևատրվել է Արցախի ու Հայաստանի Արիության մեդալներով, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով։