
Ծնվել է
1994 թ․ մարտի 27-ին Թալին համայնքի Ոսկեթաս գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Դիմացինին երջանկություն ու ուրախություն պարգևելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ․ ուներ սիրելի անձ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Քամու պես ազատ, խղճով, բարի, սիրով ու նվիրված։ Խենթ ու խելառ, միևնույն ժամանակ կառուցողական, աշխատասեր մարդ էր։
Երազանքները
Խաղաղ սահման և հայրենիք ունենալը։
Կարևոր փաստեր և սովորություններ
Աշխարհի չափ սեր կար նրա մեջ։
Ստեղծագործություններ
Զորացրումից հետո նրա գրպանում գտել են թուղթ, որտեղ գրել էր․
«Գնում եմ, բայց նորից եմ գալու,
Գալու եմ նորից փարվելու,
Գալու եմ քեզ համար փարվելու»։
Վերջին խոսքերը
Մայրը ձեռք բռնել է ու խնդրել, որ հետ կանգնի, սակայն նա հակաճառել է և գնացել։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 6-ին, Մատաղիսում։ Ընկերոջ հետ հացի էին գնացել, սակայն դիվերսիոն խումբը մոտեցել է սահմանին։ Նա անմիջապես հետ է վերադարձել և կռվել։ Ոտքից վիրավոր է եղել, որը չի խանգարել մարտը շարունակել։