
Ծնվել է
2001 թ․ փետրվարի 17-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
Նրան ոգեշնչում էր
Աշխատող էր, շատ էր սիրում մեքենաներ և իր սեփական մեքենան ունենալ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի անդամների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, բարի, աշխատասեր, խելացի, նվիրված, ինքնուրույն, հարգանքով ու ժպտերես։
Երազանքները
Երևանում տուն ունենալ, ձեռք բերել լավ մեքենա։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 25-ին զանգել է, մորն ասել, որ հեռախոսի քարտի կոդն առավոտյան կուղարկի, որպեսզի լիցքավորեն։
Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 27-ին, Թալիշում։ Զոհվել է հետնահանջի ժամանակ՝ ԱԹՍ-ի հարվածից։ Մարտնչել են մինչև վերջ, չի հարմարվել այն մտքին, որ հետնահանջ է եղել։ Զոհվելիս ասել է․ «Մամայիս ասեք, որ ես մահանում եմ»։