
Ծնվել է
2001 թ․ ապրիլի 24-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Կենսուրախ լինելը, ընկերների հետ շփվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Սիրում էր բնությունը, լսել բնության ձայները։
Ուներ սիրելի էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, աշխատասեր, օգնող։
Երազանքները
Դառնալ դեղագործ ու ճանաչել բոլոր բույսերը։ Ուզում էր իր հաջողություններին միայնակ հասնել։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 27-ին զանգել է ընտանիքի անդամներին, ասել․ «Մա՛մ ջան, վատ է վիճակը, ուզում էր բոլորի հետ խոսել, մա՛մ, Արփիին լա՛վ կնայես»։ «Եղբա՛յր, մայրիկին լա՛վ կնայես, ոնց տեսնում եմ, հետ չեմ գա»։ Այնուհետև կապը կտրվել է։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ սեպտեմբերի 28-ին, Մատաղիսում, որտեղ պայքարել են 8 հոգով։ Եղել է սերժանտ։ Ընկերուհուն է նվիրել «Կհանդիպենք բարձունքում» գիրքը։ Բարձունքը դարձավ Եռաբլուրը։