hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդգար Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հունվարի 31-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում։

Նրան ոգեշնչում էր
Շատ ուրախ էր։ Ամեն հասարակ բանից կարող էր ուրախանալ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների ու քեռիների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Սրտացավ, խելացի, ընկերասեր, հոգատար։

Երազանքները
Ատամնատեխնիկ դառնալ, մայրիկին լավ պահել ու փայփայել։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Ամեն մի շարժուձևն ու պահվածքը տարբերվում էին։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 7-ին, գտնվելով Շուշիում, 30 րոպե զրուցել է։ Մայրն առաջարկել է զանգն ընդհատել, բայց ասել է․ «Չէ՛, մա՛մ, ուզում եմ քո ձայնը երկար լսել»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 7-ին, Շուշիում՝ Քարինտակի հատվածում։ Դեմ առ դեմ կռիվ է տվել թշնամու հետ։ Զոհվել է որպես հերոս՝ ընդամենը 2 ամսվա ծառայող լինելով։