
Ծնվել է
1990 թ․ հոկտեմբերի 8-ին Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում։
Նրան ոգեշնչում էր
Ամեն ինչ, միշտ ուրախ էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ծնողների հետ, հատկապես՝ հայրենի գյուղում։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ընկերասեր, սիրված, ուրախ, մեծերին հարգող, միշտ օգնող և աջակցող, շատ սիրված անձնավորություն էր։ Ամեն վայրկյան ուզում էր երգել։
Վերջին խոսքերը
Մայրը հարցրել է․ «Չես կարո՞ղ չգնալ»։ Պատասխանել է․ «Չէ՛, մա՛մ»։ Միշտ զրուցել են, և անընդհատ ասել է, որ ամեն ինչ լավ է։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 16-ին, Ջրականում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։