
Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 5-ին, Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էին
Նրա եղբայրները, որ մասնակցել էին 4-օրյա պատերազմին, և հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր ընկերների, հատկապես՝ Հրաչիկի հետ։ Ուներ սիրած էակ, սակայն մայրը նրա մասին միայն մահվանից հետո է իմացել։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Լավ տղա էր, փոքրամարմին, խիղճ ունեցող, ընկերասեր և ամեն ինչով լավը։
Յուրահատկություններ
Սիրում էր կրկնօրինակել ձայները, ինչը նրան յուրահատուկ էր դարձնում։
Երազանքները
Չի կիսվել իր երազանքներով, բայց ունեցել է դերասանական տաղանդ՝ ձայներ կրկնօրինակելու միջոցով։
Վերջին զրույցը
Վերջին հանդիպումը եղել է սեպտեմբերի 23-ին, երբ թաքուն դուրս է եկել զորամասից՝ հանդիպելու ծնողներին։
Վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 26-ի երեկոյան՝ մոր հետ․
- Ինչ էլ որ լինի, քեզ տանը շատ սպասող կա։
- Անպայման գալու եմ…
Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Մատաղիսում՝ Թալիշի 156 դիրքում։ Առավոտյան ժամը 8։20 զոհվել են 5 ընկերներով։