
Ծնվել է
1994 թ․ հունվարի 12-ին Ասկերանի Ակնաղբյուր գյուղում՝ ազատամարտիկ հոր ընտանիքում։
Ընթերցանության սերը
Սիրում էր Նժդեհի, Դրոյի, Մարզպետունու կերպարները, իրեն համեմատում էր Գևորգ Չաուշի հետ։
Լուռ սիրո պատմությունը
Ընտանիքը միայն զոհվելուց հետո է իմացել, երբ աղջիկը Եռաբլուրում այցելել է նրա շիրիմին։
Ճանապարհը ծառայության
Չնայած առողջական խնդրին՝ դարձավ պայմանագրային զինծառայող, մասնակցեց Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։
Երազանքները
Ուզում էր դառնալ սպա, ամուսնանալ, ունենալ երեխաներ՝ «7 Գևորգ հետս անիմ»։
Հուսադրում էր հորը
Պա՛պ ջան, ես հիմա արեւելյան դարպասն եմ պահում, չեմ թողնի թուրքը մտնի այս տարածք։ Հետո մեր գյուղն էլ կազատագրենք։
Հստակ գիտակցել էր, որ ողջ չի մնալու
Կռվել էր աննահանջ, կռվել մինչեւ վերջին շունչը, մինչեւ սրտի վերջին բաբախը
Իսկական զինվորականի կատարելատիպ էր
Ուղղամիտ, վեհանձն, կարգուկանոն սիրող…
Հիշողության շարունակությունը
Նրա անունը կրող եղբորորդին ծնվեց Գևորգի ծննդյան օրը՝ իր հերոսական ուղին շարունակելու հավատով։
Հոր հպարտությունը
«Որքան էլ որ ցավս աննկարագրելի է, անամոք, բայց ես հպարտ եմ՝ տղաս անպարտ է զոհվել…»։
Վերջին մարտը
2020 թ․ Նոյեմբերի 4-ին, Լաչինի «Դժոխքի ձորում» մենակ պահեց դիրքը՝ ձեռքերով փորած հողից կրակ բացելով։