hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահագն Հովակիմյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հուլիսի 22-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերներին և անօգնական մարդկանց օգնելը, մեքենա վարելը և շախմատ խաղալը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իրենից մեծ տարիքով տղաների հետ, խաղեր խաղալ։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նկարագրում են նրան դրական հատկանիշներով՝ ժպիտով, ազգասեր, բարեկամասեր և պատրաստակամ։

Յուրահատկություններ
Առանձնանում էր ընկերասիրությամբ։ Պատրաստ էր իր վերջին ունեցածը նվիրել ընկերոջը։

Երազանքները
Չի կիսվել իր երազանքներով։ Մայրիկի երազանքն էր, որ նա սովորի։ Իր ցանկություններն իրականացնում էր արագ։ Ուզում էր ունենալ մեքենա և տուն։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Սեպտեմբերի 17-ին, Մատաղիսում։ Հայրիկին ցույց է տվել Թալիշում խոշտանգված դիակների նկարներ՝ ասելով․ «Սա իմ կյանքն է և պետք է պատրաստ լինեմ ամեն ինչի»։ Հոկտեմբերի 9-ին զանգահարել է տարբեր ժամերի՝ շնորհավորելով քրոջ ծնունդը, խոսել հայրիկի ու մայրիկի հետ։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 13-ին, Մարտակերտի 530 բարձունքում։ Հետնահանջից հետո նա մնացել է դիրքերում և պայքարել մինչև վերջ։ Գտել են նրան նռնակի փականը ձեռքին՝ մահացած վիճակում։