
Ծնվել է
2000 թ․ դեկտեմբերի 23-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը։ Շատ էր սիրում զբաղվել ձգումներով և վազքով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և եղբայրների հետ։ Սիրած էակի մասին տեղեկություններ չկան։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ հանգիստ, բարի, կարգապահ և նպատակասլաց երիտասարդ էր։
Յուրահատկություններ
Տարբերվում էր իր կոկիկությամբ, ինչը նկատելի էր թե՛ դպրոցում, թե՛ տանը։
Երազանքները
Նա սովորում էր դեղագործական բաժնում և երազում էր ունենալ սեփական դեղատուն։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 20-ին՝ առավոտյան 10։20-ին, Գորիսից։ «Մա՛մ ջան, մենք գնում ենք կռվի, կներես ինձ։ Հոպարիս կասես չգա իմ մոտ, եղբորս կասես թող մնա, չգա, ինքը փոքրիկ ունի»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 20-ին Կուբաթլուում։ Հովհաննեսը, լինելով հատուկ ջոկատային, փրկել է շատ զինվորների և իրենց հրամանատարի կյանքը։ Նա զոհվել է դիպուկահարի կրակոցից՝ հերոսաբար ծառայելով իր հայրենիքին։