
Ծնվել է
1997 թ․ ապրիլի 27-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
Խաղաղ օրվա զինվոր
Դեռ ժամկետային ծառայությունից հետո միացավ հատուկ նշանակության զորքերին՝ որպես պայմանագրային զինծառայող։
Մարզված, խոհուն, լուրջ
Նա տարբերվում էր առաջին իսկ պահից։
Հետախույզ- դիպուկահար էր
Գիտելիքները յուրացրել էր ինքնուրույն՝ հասնելով այն մակարդակի, որ հրամանատարներն ու զինակիցները հիանում էին նրանով։
Անձնուրաց նվիրումը
Ողնաշարի վնասվածքի մասին լռել էր, որպեսզի ռազմաճակատից չհեռանա։ Գրպանում միշտ ուժեղ ցավազրկող ուներ։
Ընկերներն ասում էին
Նրա կողքին կանգնելն արդեն վստահություն էր։ Թիկունքը միշտ ապահով էր։
Նա երբեք չէր նահանջում
Քառօրյա հերթապահություն, ականապատ տարածք, թշնամու կրակ…
Նվիրումը հայրենիքին
Վտանգելով կյանքը\՝ թշնամու թիկունքից վերադարձրել է գաղտնի փաստաթղթեր, քարտեզներ։
Մարտի դաշտում թիկունքը վստահելու համար պետք է ճանաչել ու սիրել միմյանց
Ասում էր ու պարապում ընկերների հետ, գծում թիրախները, բացատրում հաշվարկները։
Հրամանատարը՝ ոգեշնչման կերպար
Սրտով կրում էր Վահագն Ասատրյանի պատգամները։ Ասում էր․ «Հրամանատարս մեզ պատրաստեց հաղթանակի»։
Վերջին խոսքը հոկտեմբերի 14-ին
«Խնդրում եմ, աղոթի՛ր ինձ համար։ Վաղը կարևոր գործի եմ…»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Ջրականում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։