
Ծնվել է
1991 թվականի փետրվարի 19-ին Գյումրիում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, ընտանիքը և հատկապես երեխան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Հաճախ քաղաքից դուրս էր գնում, վայելելով հանգստությունը։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Ծիծաղկոտ, բարի, ընկերասեր, և դրականը տեսնող մարդ էդ։
Երազում էր
Աղջիկը լավ կրթություն ստանա, երջանիկ ընտանիք կազմի։
Յուրահատկություններ
Նրա ծիծաղն ու կենսուրախությունը։
Վերջին զրույց
Տուն էր եկել երկու ժամով։ Մինչ երեխան քնած էր, երկար նայում էր նրան՝ կարոտած հայացքով։ Կինը, զգալով պահի լրջությունը, կատակեց. «Այ տնաշեն, նենց ես նայում, ոնց որ վերջին անգամ ես տեսնում»: Նա պատասխանեց. «Ինչ գիտենք»: Վերջին խոսակցության ժամանակ ասաց. «Բա որ ես ստեղ չլինեմ, էլ ով պետք ա պահի»:
Վերջին հերոսական մարտը եղել է
Շուշիում՝ մշակույթի տանը։ Որոշ զինվորներ փոշմանել էին, որ եկել են, բայց նա ու հրամանատարը խրախուսել էին՝ ընտրությունը իրենցն է։ Ցավոք, մշակույթի տունը պայթեցվել է, ու նրանք չեն հասցրել դուրս գալ։